Պաշտոնական

Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում