ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ծրագրում է մարտի 4-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու իրանական միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Euronews-ից։

Հեռուստաալիքի դիվանագիտական ​​աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով, եթե խոսի Ռայիսիի հետ։ Համագործակցության վատթարացման ֆոնին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը «ցանկանում է հնարավորություն ունենալ վերսկսելու հարաբերություններն ամենաբարձր մակարդակով»։ Հանդիպումը նախատեսված է առավոտյան, իսկ երեկոյան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կվերադառնա Վիեննա, նշել է աղբյուրը։ Իրանի Fars լրատվական գործակալությունը մարտի 1-ին հայտնել էր, որ Գրոսին Թեհրան կժամանի մարտի 3-ի երեկոյան։ Գործակալությունը նշել է, որ Գրոսին «կհանդիպի» Իսլամական Հանրապետության «պաշտոնատար անձանց հետ» և կքննարկի «տարբեր հարցեր»:

2015 թ.-ին կնքված միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները փակուղի են մտել 2022 թ.-ի ամռանից: ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկներ է հայտնաբերել: Այս պահին քննարկումներ են ընթանում՝ որոշելու՝ արդյոք Թեհրանն ուրանի հարստացման այս շեմին հասել է պատահաբար թե միտումնավոր:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա