Միջազգային

Վիետնամի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

1 րոպեի ընթերցում

Վիետնամի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության Ազգային ժողովը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է Վո Վան Տհիոնգին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Ըստ Վիետնամի սահմանադրության՝ Ազգային ժողովն իշխանության բարձրագույն մարմինն Է՝ օժտված երկրի ղեկավարին նշանակելու և ազատելու լիազորություններով։ Ինչպես հաղորդում Է Վիետնամի լրատվական գործակալությունը, Ազգային ժողովի 488 պատգամավորներից 487-ը կողմ են քվեարկել Վո Վան Տհիոնգի թեկնածությանը:

Նա պետությունը կղեկավարի մինչև 2026 թվականը։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, պետության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց հետո տեղի Է ունեցել 53 տարեկան Վո Վան Տհիոնգի երդմնակալությունը: Նա դարձել է Վիետնամի քաղաքական պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։ Երկրի նախկին նախագահ Նգուեն Սուան ​​Ֆուկը հունվարի 17-ին հրաժարական էր տվել պետության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև դուրս եկել Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի կազմից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում