Հունաստանում գնացքների բախումների զոհերի թիվը հասել է 43-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում փրկարարները երեկ մինչև ուշ գիշեր փորձել են երկու գնացքների բախման վայրում գտնել ողջ մնացածների: Ողբերգական բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության՝ 57 մարդ դեռ մնում է հիվանդանոցում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 15 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղևորատար և բեռնատար գնացքների բախումն անվանել է «սարսափելի երկաթուղային վթար, որն իր նախադեպը չի ունեցել երկրում»: Նա նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով: Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:

Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին:

Ողբերգությունից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «անհնար է շարունակել այնպես, կարծես, ոչինչ չի պատահել»: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Հայերեն Türkçe

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց