Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հյուսիսում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Շուրջ 85 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, կեսգիշերից քիչ առաջ, Տեմպե քաղաքի մերձակայքում՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու: Բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, առնվազն 3 վագոնում հրդեհ է բռնկվել: Փրկարարները մինչև լուսաբաց փորձել են գտնել ողջ մնացածներին, իսկ առավոտյան արդեն գործի է դրվել ծանր տեխնիկա:

Ըստ իշխանությունների՝ Աթենք-Սալոնիկ գնացքի ուղևորները հիմնականում համալսարանի ուսանողներ էին, որոնք արձակուրդից տուն էին վերադառնում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի ուշ մեկնելու է դեպքի վայր:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան