Միջազգային

Հունաստանում գնացքներ են բախվել. կա 32 զոհ

1 րոպեի ընթերցում

Հունաստանում գնացքներ են բախվել. կա 32 զոհ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հյուսիսում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 32 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Գնացքների բախումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքի մերձակայքում: Սալոնիկից Լարիսա մեկնող ուղևորատար գնացքը, որում եղել է շուրջ 350 ուղևոր, բախվել է բեռնատար գնացքին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Դեպքի վայրում աշխատել է շուրջ 150 հրշեջ և 40 շտապ օգնության մեքենա: Փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են՝ փորձելով դուրս բերել գնացքների ուղևորներին:

Առայժմ հայտնի չէ գնացքների բախման պատճառը:

a1.gif (291 KB)

Ականատեսները հայտնել են, որ բախումը շատ ուժգին է եղել: Մի քանի վագոններում անմիջապես հրդեհ է բռնկվել:

Ըստ փրկարարների՝ բախված գնացքների առաջին վագոններն ամբողջովին ջախջախվել են:

a2.gif (291 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում