Միջազգային

ՌԴ նախագահը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։

Այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:

«Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողությունը դադարեցված համարել հետևյալ միջազգային պայմանագրերը ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», - նշված է փաստաթղթում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում