5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Ղրղզստան սահմանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի օրը, Աստանայի ժամանակով 05:58-ին (Երևանի ժամանակով 03:58-ին), հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը 12,1 է, MPV-ի մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր», - ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ըստ սեյսմոլոգների տվյալների՝ դրանից մի քանի ժամ առաջ՝ Աստանայի ժամանակով 03.42-ին (Երևանի ժամանակով 01:42-ին), այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումներն Ալմաթիում զգացվել են 2 բալ ուժգնությամբ։

Հայերեն Русский

Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Գլխավոր դատախազը ներկայացրել է, թե Երևանին և մարզերին մեկ տարում քանի այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Ազգային ժողովը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Որքան հողատարածք է վերադարձվել պետությանը. մանրամասնում է գլխավոր դատախազը