Սպորտ

Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Պոգոն»-ը հյուրընկալվել էր «Վիսլա»-ին: Հանդիպման միակ և հաղթական գնդակը խաղի ավելացված րոպեին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 36 միավոր: Առաջատարը` «Ռակով»-ը, 52 միավոր է հավաքել:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում