Միջազգային

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ընդգրկել է նաև իրանցի բարձրաստիճան ղեկավարների

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ընդգրկել է նաև իրանցի բարձրաստիճան ղեկավարների

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում ներառել է իրանցիների, որոնց Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին ռազմական մատակարարումների հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում տեղ են գտել «Ղուդս ավիացիոն արդյունաբերություն» ընկերության իրանցի 5 բարձրաստիճան ղեկավարներ:

«Ընկերությունն արտադրում է այն ԱԹՍ-ները, որոնք օգտագործվել են Ուկրաինայում, ինչը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի զինված ուժերին մատակարարումներ կատարող երրորդ երկրների վրա», - նշված է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ միջազգային մակարդակով համակարգված պատժամիջոցների և առևտրի ոլորտում միջոցառումների նոր փաթեթի մասին: Մասնավորապես, արգելք է դրվել Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար: Խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում