Տաջիկստանում 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի արևելքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաջիկստանի և Չինաստանի սահմանին ՝ Սինցզյանից ոչ հեռու: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ:

Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության ինստիտուտի տվյալներով ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 5: 37-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարեզ լճից 40 կմ դեպի արևելք։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.8 մագնիտուդ, խորությունը՝ 20 կմ:

Տաջիկստանի սահմանային անցակետում առայժմ չեն հայտնել այդ տարածաշրջանի տարածքում հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա