Միջազգային

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են ՌՀՍ-ի հարցով հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են ՌՀՍ-ի հարցով հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ ՝ քննարկելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը, որին ավելի վաղ ՌԴ-ն դադարեցրել էր մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում gazeta կայքը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի հետ պայմանագրի և միջուկային կայունության թեման քննարկելու համար», - ասվում է նյութում:

Ամերիկյան վարչակազմը նաև հայտարարել է սպառազինությունների վերահսկման առանցքային միջոցառումների թեմայով աշխատելու պատրաստակամության մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում տեղեկացրել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին», որը ստորագրվել էր 2010 թվականին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում