ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցությունը կասեցնելու մասին է։

Պուտինը սա անվանել է հարկադրված որոշում, որն ընդունվել է այն ֆոնին, որ միջուկային երկրները շարունակում են զարգացնել իրենց միջուկային սպառազինությունը և պահանջում են մուտք գործել ռուսական միջուկային օբյեկտներ։

ՌԴ նախագահը տեղեկություններ ունի Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին Արևմուտքի ներգրավվածության մասին։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան նաև տվյալներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ում ընթանում է միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակում, և որ Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին:

ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն անցկացնի նոր միջուկային զենքի փորձարկումներ, Ռուսաստանը նույնը կանի, պարիտետը պետք է պահպանվի։ Նա հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել նման փորձարկումներին պատրաստ լինելը:

«Նրանք ցանկանում են մեզ ռազմավարական պարտության հասցնել և պահանջում են մուտք գործել մեր միջուկային օբյեկտներ։ Այդ կապակցությամբ ես այսօր պետք է հայտարարեմ, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին», - ասել է նա:

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին