ԱԳ փոխնախարարը «Եվրանեսթ»-ի նստաշրջանում ներկայացրել է Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ-ի տեսլականը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի տեսաուղերձով է հանդես եկել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ հերթական նստաշրջանի ժամանակ, որը վերաբերել է Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է.

«Հարգելի խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին ուղերձ հղելու այս հնարավորության համար։

Չնայած անցյալ տարի, երբ մենք Երևանում հյուրընկալում էինք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր, այնուամենայնիվ, ԱլԳ գործընկերներից շատերն արդեն իսկ առերեսվում էին լուրջ խնդիրների, որոնք իրենց հերթին առաջացնում էին բարդություններ այս ձևաչափի պահպանման հարցում։

Այսօր, մեր առջև ծառացած մարտահրավերներն էլ ավելի բազմազան են, մենք գործ ունենք հումանիտար լուրջ ճգնաժամերի հետ, երբ հազարավոր մարդիկ կարող են պարզապես կտրված լինել մնացյալ աշխարհի հետ իրենց կապից։ Ինչպես գիտեք, այսօր մեր առջև ծառացած ամենահրատապ խնդիրը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն է։ Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այս գործողությամբ Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը մնում է անփոփոխ։ Արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացի շրջափակման մեջ է։ Շրջափակումից մոտ ութ շաբաթ անց բոլոր առաջնային նշանակության ապրանքների խիստ պակաս կա:

Չնայած այս մարտահրավերներին և անորոշություններին, մենք համոզված ենք, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում մեր երկրների և հասարակությունների դիմակայունության ամրապնդման հրամայականը ստանում է նոր հրատապություն։ Այս համատեքստում Արևելյան գործընկերությունը և վերջինիս հետ 2020 օրակարգը առանցքային դեր ունեն։

Մենք նաև հավատացած ենք, որ Եվրոպայի պարագայում անվտանգությունը չի կարող լինել համապարփակ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման։ Մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը բախվում է բռնապետության կոշտ մրցակցությանը, շատ քիչ երկրներ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Հայաստանն այդ փոքրաթիվ երկրների ցանկում է։ Եվ դա տեղի չի ունենում առանց ԵՄ աջակցության, այլ ճիշտ հակառակը. ԵՄ-ն ոչ միայն շարունակում է մնալ ինստիտուտների կայացման և բարեփոխումների օրակարգին աջակցող Հայաստանի առաջնային գործընկերը, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով։ Այս համատեքստում Արևելյան գործընկերությանը մասնակցությունը ևս կարևոր դրական դեր է խաղացել, մասնավորապես Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացման գործում և մեծապես նպաստել է ԱլԳ որոշ երկրների, հատկապես Հայաստանի ժողովրդավարական վերափոխմանը:

Հաշվի առնելով նշված գործոնները՝ մենք համոզված ենք, որ ԱլԳ ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի այլ ձևաչափերում ներգրավվելու հնարավորությունը։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեր երախտագիտության խոսքերը փոխանցել Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հստակ հայտարարությունների և բանաձևերի համար, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման համար։ Առաքելությունը կարող է կարևոր դեր ունենալ տեղում մարդկային անվտանգության ամրապնդման գործում և շարունակել նպաստել ընդհանուր իրավիճակի կայունացմանը»։

Հայերեն English Русский

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին՝ պաշտպանելու ԲՀԿ-ի ստացած քվեները

Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան

ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը