Միջազգային

Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ կդառնա Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ խորհրդի նիստին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Ես զրուցել եմ (խմբ.՝ Չինաստանի) պետական ​​խորհրդականի հետ... Մեր խիստ մտահոգությունն եմ հայտնել Ռուսաստանին զենք տրամադրելու վերաբերյալ։ Ես նրան խնդրել եմ դա չանել։ Ասել եմ, որ դա կարմիր գիծ կլինի մեր հարաբերություններում: Նա ասել Է, որ դա չեն անի», - նշել Է Բորելը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում