Միջազգային

Telegram-ը 100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Telegram-ը 100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram-ի թիմը iOS-ի և Android-ի մշակողների համար բաց մրցույթ է կազմակերպել ՝ 100 հազար դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Տելեգրամ»-ը «Տելեգրամ մրցույթներ» ալիքում:

Մրցույթի մասնակիցների համար մարտահրավերը Telegram-ում աուդիո և տեսազանգերի գործառույթների համար բարելավված ինտերֆեյսի մշակումն է: Կատարված փոփոխությունները չպետք է վատթարացնեն Telegram-ի ներկայիս ֆունկցիոնալ կայունությունը։

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 4-ն է ։ Արդյունքները կհայտարարվեն մարտի 18-ին։ Հաղթողները երկուսը կլինեն ՝ մեկը iOS - ում, մյուսը՝ Android-ում: Յուրաքանչյուրը կստանա 50 հազարական դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում