Eurowings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Eurowings ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 29-ից մեկնարկելու է Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: