Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր հանրապետության ազգային իրավական հարթակում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին