Բայդենի բժիշկը հայտնել է, որ նախագահն առողջ է և կարող է կատարել իր պարտականությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան առանց սահմանափակումների կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախագահի բուժող բժիշկ Քևին Օ’Քոնորի եզրակացության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամերիկացի առաջնորդի հերթական բժշկական զննության արդյունքներով։

«Նախագահ Բայդենը մնում է առողջ և եռանդուն 80-ամյա տղամարդ, որն ի վիճակի է հաջողությամբ կատարել իր պարտականությունները որպես նախագահ, ինչպես նաև կառավարության գործադիր ճյուղի ղեկավարի, պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի պարտականությունները», - ասվում է տեքստում։

Օ’Քոնորի խոսքով՝ նախագահն «իր բոլոր պարտականությունները կատարում է առանց բացառությունների կամ վերապահումների»։

Ինչպես նշել է բժիշկը, բուժզննման ընթացքում կատարվել է նաև մաշկի քաղցկեղի թեստ։

«Հայտնի է, որ նախագահ Բայդենը երիտասարդ տարիքում շատ ժամանակ է անցկացրել արևի տակ», - ասվում է փաստաթղթում։ «Նախագահի կրծքավանդակի մաշկի հյուսվածքի մի փոքր կտոր այսօր հեռացվել է և ուղարկվել ավանդական բիոպսիայի», - ասել է Օ’Քոնորը:

Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, նախագահի մոտ երբեմն ի հայտ են գալիս գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի նշաններ: Խոսքը, մասնավորապես, հաճախակի հազի մասին է։ Բժշկի խոսքով՝ նախագահը «ստիպված է ավելի հաճախ մաքրել կոկորդը», իսկ «ախտանշանները սովորաբար վատանում են ուտելուց հետո»։ Սրա դեմ նա դեղորայք է ընդունում։

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ