ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին աշխարհը հնարավորություն կունենա վայելելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:
Ֆիլմի արտադրության երկիրը Ֆրանսիան է: Հիմնադրամը խոստանում է սպասված ու բացառիկ նախագծի մասին այլ մանրամասներ հայտնել առաջիկայում:
2024-ին նշվելու է Ազնավուրի 100-ամյակը: Նրա 100-ամյակը նշելու համար Հայաստանում ստեղծվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհանձնարարել է 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: