Չինաստանն անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ. Պեկինում տեղի է ունեցել Ռայիսի-Ծինփին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկին կատարած իր առաջին պետական այցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Երկու ղեկավարները համաձայնության են եկել Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությունը խորացնելու շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Global Times պարբերականին:

«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանը անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ, առաջ կտանի Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության նոր զարգացումը», - նշել է Ծինփինը՝ շեշտելով, որ Չինաստանը միշտ Իրանի հետ հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական տեսանկյունից:

Բացի այդ, Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը սատարում է Իրանին իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պահպանելու հարցում և աջակցում է Թեհրանի պայքարը միակողմանիության, հեգեմոնիայի և արտաքին ուժերի դեմ, որոնք միջամտում են Իրանի ներքին գործերին և խաթարում այդ երկրի կայունությունը:

Ռայիսին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Չինաստանի բարեկամությունը ժամանակի հետ էլ ավելի է ամրապնդվում, և երկու երկրների համապարփակ ռազմավարական համագործակցության վրա չեն ազդի միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունները:

Հանդիպումից հետո երկու ղեկավարները ներկա են գտնվել երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության, բնապահպանության, առողջապահության, աղետի հետևանքների վերացման, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Ըստ Xinhua պարբերականի՝ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է նաև կողմերի համատեղ հայտարարություն:

Իրանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են նաև Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը և մի շարք նախարարներ:

Չինաստանը և Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերություն էին հաստատել 2016 թ.-ին Սի Ծինփինի՝ Իրան այցի ընթացքում:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը