Հասարակական

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մինչև փետրվարի 21-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։

Երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում