Դամասկոսը ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ կբացի հումանիտար օգնության համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժից տուժած Սիրիայի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ բացել մարդասիրական օգնություն ներկրելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը։

«Ես ողջունում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այսօրվա որոշումը նախնական երեք ամսով Թուրքիայից դեպի հյուսիս-արևմտյան Սիրիա տանող Բաբ ալ-Սալամ և Ալ Ռայե երկու անցակետերը բացելու վերաբերյալ», - ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դա թույլ կտա օպերատիվ կերպով տեղ հասցնել հումանիտար օգնությունը։ Մինչև այժմ թուրք-սիրիական սահմանին գործել Է միայն մեկ նման անցակետ: Ավելի վաղ Սիրիայի և Թուրքիայի միջև լրացուցիչ անցակետեր բացելու օգտին հանդես էր եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ:

Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը