Միջազգային

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում. կա 3 զոհ, 5 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում. կա 3 զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միչիգանի համալսարանում զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Միչիգանի պետական համալսարանի տարածքում: Փոխոստիկանապետի պաշտոնակատար Քրիս Ռոզմանը հայտնել է, որ տուժածներից մի քանիսը կյանքին սպառնացող վիրավորում են ստացել: Ըստ Ռոզմանի՝ ոստիկանությունը երկուշաբթի ժամը 20:18-ին (Երևանի ժամանակով երեքշաբթի 06:18) նախ հաղորդում է ստացել համալսարանի Բերքի Հոլ մասնաշենքի մոտ հրաձգության մասին, այնուհետև հաղորդվել է, որ կրակոցներ են լսվել մոտակա մեկ այլ շենքում:

Հրաձգությունն իրականացրել է կարճահասակ սևամորթ մի տղամարդ, որի հագին դիմակ և գլխարկ է եղել: Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարները:

Fo5mFxnakAAWciD.jpg (27 KB)

Հրաձգությունն իրականացնող տղամարդը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ նա մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից: Կասկածյալի ինքնությունն առայժմ հայտնի չէ:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում