Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումն Ուկրանիայի հակամարտության ֆոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։ Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БелТА-ին։

«Մարտահրավերներ բավականաչափ կան: Մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել և ծրագրում ներառել ենք ու փորձելու ենք լուծել մեզ մոտ առկա խնդիրները, հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Դուք հիանալի հիշողություն ունեք: Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և, որքան հնարավոր է, միավորենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս դժվարին ժամանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, ապա նման բան չի լինի: Ժամանակը կգա (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի կողմնորոշվել, հստակ դիրքորոշում ընդունել: Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն։ Բայց մեր դաշնակցային բոլոր թերություններով հանդերձ՝ մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի հեշտ է», - վստահ է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոչ ոք պետություններին չի դրդում գործել իրենց ազգային շահերին հակառակ։

«Բայց մենք պետք է փոխզիջումներ գտնենք: Թեև մենք դրանք վաղուց գտել ենք ՀԱՊԿ-ում և գործում ենք՝ որպես մեկ կազմակերպություն: Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք այս դժվարին շրջանը, և դա է՛լ ավելի կմիավորի մեր կազմակերպությունը այն սկզբունքների հիման վրա, որոնք անհրաժեշտ են և հնարավոր յուրաքանչյուր պետության համար, որն այս կազմակերպության մաս է կազմում: Եկեք միասին մտածենք դրա շուրջ», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը Բելառուսի Հանրապետություն այցի ընթացքում կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների ծրագիրը Բելառուսի նախագահության ընթացքում:

Հայերեն English Русский

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

Խախտումների պատճառով կասեցվել է «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին

ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

Հրդեհ Սիլիկյան թաղամասում. այրվել է շինարարական աղբ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ամասիա համայնքում հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերը միացնող կամուրջը

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին