Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման նոր հեղինակավոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարում է Manage People ծրագրի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-ամսյա ծրագիր նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները:

Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայան-ի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), դոկտոր Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստել տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը:

Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.

  • 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ
  • եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ
  • ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ
  • հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին
  • հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին
  • LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, ծրագրի մեկնարկը՝ մարտի 1-ը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են գրանցվել այստեղ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում