Միջազգային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 34 հազարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34 179-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրվա տվյալների՝ զոհերի թիվը երկրում հասել է 29 605-ի: Աղետի գոտուց տարհանվել է 147 934 մարդ:

Սիրիայում հաստատվել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ:

Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության՝ Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո գրանցվել է 2412 հետցնցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում