Տարածաշրջանային

Միշտ կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որն ուղարկեց Հայաստանի ժողովուրդը․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար

2 րոպեի ընթերցում

Միշտ կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որն ուղարկեց Հայաստանի ժողովուրդը․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանից թուրքական աղետի գոտի ուղարկված հումանիտար օգնության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ մասնավորապես շնորհակալական խոսքն ուղղելով Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհակալ եմ, հարգելի Վահան Կոստանյան և Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ։ Ես մշտապես կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որը Հայաստանի ժողովուրդն ուղարկեց՝ օգնելու թեթևացնել Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտիներում գտնվող մարդկանց տառապանքը»,- գրել է Քըլըչը։

Նա նշել է, որ ի հավելումն փրկարարների ու տեխնիկական աջակցության, Հայաստանը 5 բեռնատարների միջոցով 100 տոննա ուտելիք, ջուր, դեղամթերք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել։

Հիշեցնենք, որ հումանիտար օգնությունն ուղարկվել է հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում