ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիան։

«ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգի», - նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։

«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:

Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը։

Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն ​​անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:

Հայերեն العربية English Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան