Միջազգային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 700-ը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 700-ը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 21 719 է: Երկու երկրներում վիրավորների թիվը 79 487 է:

Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:

Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:

Բացի Թուրքիայից և Սիրիայից՝ փետրվարի լույս 6-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացել են նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում