Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում