Միջազգային

Աշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕ

3 րոպեի ընթերցում

Աշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցական սննդին և դպրոցականների առողջությանը՝ աշխարհում կրթական հաստատությունների գրեթե մեկ երրորդում անվտանգ խմելու ջրի բացակայության պայմաններում: Համապատասխան զեկույցը՝ «Պատրաստ սովորելու և զարգանալու. առողջությունը և սնունդն ամբողջ աշխարհի դպրոցներում», հրապարակվել է այսօր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այսպես, 584 միլիոն երեխա դպրոցներում ունի խմելու ջրով ապահովման հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կամ ընդհանրապես զրկված է դրանից: Այդ երեխաներից 5-ից 2-ն ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Ու թեև աշխարհի գրեթե բոլոր երկրներն ապահովում են դպրոցական սնունդ, ըստ գնահատումների՝ 73 միլիոն առավել խոցելի երեխաներ նախկինի նման չեն օգտվում դպրոցական սննդի այդ ծրագրերից», - հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Միջազգային կազմակերպությունում ընդգծել են, որ սննդի ապահովումը և աշակերտների առողջության հսկողությունը երեխաներին դրդում են ավելի ակտիվ հաճախել ուսումնական հաստատություն և մնալ այնտեղ:

Միայն սննդի հաշվին հաջողվում Է 8%-ով բարձրացնել հաճախելիությունը։ Սակայն չնայած այն բանին, որ կազմակերպության մեջ մտնող գրեթե բոլոր երկրները ներդրումներ են կատարում դպրոցական առողջապահության և սննդի ծրագրերում, այդ ներդրումներն «անհավասարաչափ են տարբեր տարածաշրջաններում և հաճախ անբավարար՝ կարիքների համեմատ», հայտարարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

«Դպրոցականներն ամենից լավ սովորում են անվտանգ և առողջ դպրոցներում: Այնուամենայնիվ, չափազանց մեծ թվով ուսումնական հաստատությունների միջոցները չեն բավականացնում լավ առողջություն և բարեկեցություն ապահովելու համար, այդ թվում՝ խմելու ջրի հիմնական աղբյուրների և սանիտարական ծառայությունների համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և նրա գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանն աջակցել երկրներին դպրոցներում առողջապահության, սննդի և սոցիալական պաշտպանության բնագավառում ներդրումների հարցում, քանի որ երեխաներն արժանի են այնպիսի պայմանների, որոնցում նրանք կկարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում