Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8300-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ֆուաթ Օքթայի խոսքերը:

Այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ Օքթայը նաև հայտնել է երկրաշարժի հետևանքով 34 810 վիրավորի մասին: Փլուզվել է 5775 շենք, 8000-ից ավելի մարդ փրկվել է փլատակներից:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունից հայտնել են, որ երկրաշարժից տուժած շրջաններում աշխատում է 60 218 մարդ, այդ թվում՝ 3200 փրկարար աշխարհի 65 երկրներից:

Թուրքիայում հետաձգվել են բոլոր սպորտային միջոցառումները: Ամբողջ երկրում դպրոցները փակ կլինեն մինչև փետրվարի 13-ը, իսկ տուժած 10 շրջաններում՝ մինչև փետրվարի 20-ը:

7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ է արել նաև Սիրիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1250 զոհի և 2054 վիրավորի մասին:

Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակներում:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ