Միջազգային

Նիգերիայի հյուսիսում զինյալների հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի

1 րոպեի ընթերցում

Նիգերիայի հյուսիսում զինյալների հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է նիգերիական Guardian պարբերականից: Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ առնվազն 500 ավազակներ են հարձակվել Բակորիի շրջանի գյուղերի վրա՝ հափշտակելով և իրենց հետ տանելով խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ:

Նրանց հետապնդելու Է դուրս եկել տեղի աշխարհազորի մի խումբ, որը մարտի է բռնվել կողոպտիչների հետ: Կառավարությունը պատվիրակություն է ուղարկել միջադեպի հետևանքով տուժած համայնքներ և բնակիչներին հորդորել է սեփական ուժերով պաշտպանվել ահաբեկիչների հարձակումներից, ոչ թե պարզապես սպասել կառավարության և իրավապահների միջամտությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում