Միջազգային

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում: Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 99-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Arab News պարբերականից:

Լրատվամիջոցը նշում է նաև շուրջ 350 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

aleppo.jpg (320 KB)

Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

s1.jpg (220 KB)

Ստորգետնյա ցնցումներն այնքան հզոր են եղել, որ դրանք զգացվել են նույնիսկ Կահիրեում:

Սիրիական SANA պետական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժի պատճառած վնասները և հետագա անելիքները:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում