Միջազգային

ԱՄՆ-ն հեռահար հրթիռներ կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հեռահար հրթիռներ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրվող 2.2 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մեջ կներառի հեռահար հրթիռներ, որոնք հնարավորություն կտան կրկնապատկել հարձակման հեռահարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային տրամադրած ռազմական օգնությունը կազմում է ընդհանուր ավելի քան 29.3 մլրդ դոլար:

Փաթեթը ներառում է ցամաքայինբազավորմանփոքր տրամաչափի ռումբեր, որոնք կարող են խոցել թիրախները՝ 150 կմ հեռավորության վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում