Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:

Նշվում է, որ այդ այցի շրջանակում Իրանի շուրջ իրավիճակը չի քննարկվի:

Քաբուլովը պարզաբանել է, որ Ալի Շամհանին կմասնակցի մի քանի երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով անցկացվող՝ Աֆղանստանի վերաբերյալ ավանդական բազմակողմ հանդիպմանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ խորհրդակցությունների ընթացքում կքննարկվի՞ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Սպահանում ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի համար Իրանը կասկածում է Իսրայելին, Քաբուլովը բացասական պատասխան է տվել:

«Որքան գիտեմ, օրակարգում նման բան չկա»,- ասել է նա:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ