Life

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում տեղի կունենա Վլադիմիր Գլազունովի «Նվեր սիրելի կնոջը» մոնոներկայացումը

2 րոպեի ընթերցում

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում տեղի կունենա Վլադիմիր Գլազունովի «Նվեր սիրելի կնոջը» մոնոներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան տոների առթիվ մարտի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ռուսական պոեզիայի վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի մոնոներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվեր սիրելիկնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի երաժշտությամբ։

Երեկոյին կհնչենինչպես ժամանակակից այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։

Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունն սկսվել է2019թվականին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, նրանք ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։

Սերգեյ Սիրոտինը հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։

Վլադիմիր Գլազունովը հանրության լայն շրջանակին հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի հաղորդավար: Հաղորդումը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։ Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում