Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին. Ջոնսոնը Պուտինին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը «կատարյալ աղետ» կլինի: Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը նաև Պուտինին ասել է, որ Ուկրաինան «կանխատեսելի ապագայում» չի միանա ՆԱՏՕ-ին:

«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», - հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս հայտարարությունը։

«Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը:

BBC-ի «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, գիշերվա ժամը 1-ին):

Հայերեն English Русский

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո