Միջազգային

Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կա առնվազն 19 զոհ, 90 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կա առնվազն 19 զոհ, 90 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 90 մարդ՝ վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից:

Տեղի հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժածներից շատերը ոստիկաններ են, որոնք հավաքված են եղել կեսօրյա աղոթքի: Մզկիթը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին 260 մարդ է գտնվել: Երկհարկանի շենքը փլուզվել է: Ըստ իրավապահների՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Մարդիկ փորձում են դուրս բերել փլատակների տակ մնացածներին: Ըստ ոստիկանության՝ զոհերի թիվը կարող է աճել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում