Քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա. Բլինքենը եռօրյա այցով գտնվում է Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը, սակայն Վաշինգտոնը դեռ հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ գործ ունենալու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եգիպտոսում Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:

Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Նա շեշտել է, որ «սեղանին են դրված բոլոր տարբերակները», որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են գտնվում «Իրանի վարչակարգի կողմից փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ ճնշումները»: Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը սատարում է իրանցիներին, սակայն «վարչակարգի փոփոխությունը» միայն ժողովրդի որոշելու հարցն է:

Անդրադառնալով ԱՄՆ-Իսրայել զորավարժություններին՝ Բլինքենը նշել է, որ դրանց հիմնական նպատակը «ագրեսորներին զսպելն է»:

Բլինքենը եռօրյա այցով գտնվում է Մերձավոր Արևելքում: Հունվարի 29-ին նա այցելել է Եգիպտոս, իսկ այսօր՝ Իսրայել, որից հետո՝ Հորդանան գետի Արևմտյան ափ:

Բլինքենի այցից առաջ սրվել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Հունվարի 27-ի երեկոյան մի պաղեստինցի Երուսաղեմում սինագոգի առաջ կրակել էր մարդկանց վրա՝ սպանելով 7 մարդու, այդ թվում՝ 14-ամյա դեռահասի: Հունվարի 26-ին Իսրայելի ուժերը Արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում գործողություն էին իրականացրել՝ սպանելով 7 զինյալի և 2 քաղաքացիական անձանց:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին