Շիրակի մարզի երիտասարդների համար Թվային հմտություններ թեմայով անվճար դասընթաց կանցկացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Թվային հմտություններ» անվճար դասընթաց՝ Շիրակի մարզի երիտասարդների, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը մինչև հունվարի 29-ը ներառյալ: Դասընթացի տևողությունը 2 ամիս է: Դասընթացներն իրականցվելու են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն գործիքներ՝ նախատեսված թվային կառավարման, հաղորդակցության, պլանավորման, վերահսկման և այլ գործառույթների իրականացման համար, մասնավորապես՝ MS Office, Google Suite, Graphic design online tools, Video conference tools, Management tools։

Դասընթացին կարող են մասնակցել 18-ից 29 տարեկան երիտասարդները, հատկապես՝ արդեն իսկ աշխատանք ունեցող մասնագետները (այդ թվում՝ պետական, կրթական և այլ կառույցների վարչական կամ ադմինիստրատիվ բնույթի գործառույթներ իրականացնող աշխատակիցներն), ովքեր ունեն հմտանալու և թվային գործիքներին տիրապետելու կարիք։

Դասընթացը կվարի «HopShop» ընկերության հիմնադիր-ղեկավարնՏիգրան Չախալյանը, որը ստարտափ ոլորտում է ավելի քան 5 տարի։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում