Project Management անվճար դասընթացն ընդունում է հայտեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվում է Project Management անվճար դասընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 30-ը։ Դասընթացի տևողությունը 2 ամիս է, որն անցկացվելու է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Դասընթացը կանցկացնի Uprove ընկերության հիմնադիր Սիրանուշ Կոստանյանը, ով ոլորտում է ավելի քան 6 տարի, իսկ Uprove ընկերությունը զբաղվում է նախագծերի կառավարման, խորհրդատվական և կառավարման «ճկուն» մոտեցումների մշակման ծառայությունների մատուցմամբ։

«Աշխարհում ընկերությունների ավելի քան 71%-ը նախագծերի ղեկավարումն իրականացնում է Agile մտածելակերպի և համապատասխան framework-ների շնորհիվ։ Այդ ընկերություններից են Apple-ը, Microsoft-ը, Cisco-ն, Netflix-ը և այլ համաշխարհային առաջատարներ։ Agile Manifesto-ի հիմնադիրներն արդեն երկար տարիներ են պնդում և իրենց տրանսֆորմացիաներով ապացուցում, որ Agile-ը դուրս է եկել ՏՏ նախագծերի ոլորտից և կիրառելի է՝ անկախ ոլորտային ուղղվածությունից»,- նշում է դասընթացավարը։

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում