Հասարակական

Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «e-gov.am» կայքէջից։

Վարչապետը հանձնարարել է 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում