Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի նիստերը տեղի կունենան փետրվարի 14-15-ը Բրյուսելում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այն կնախագահի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգըե, - նշվում է հաղորդագրությունում: «Փետրվարի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի առանձին նիստ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել են մամուլի ծառայությունում։

Ինչ վերաբերում է հանդիպումների ծրագրին, ապա այն կհրապարակվի ավելի ուշ, հավելել են մամուլի ծառայությունում։ Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի վերջին նիստը, որը հրավիրվել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, տեղի է ունեցել հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում