Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել Է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը իր Telegram-ալիքում՝ հրապարակելով դեսպանի լուսանկարը մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում։ «Բարի վերադարձ Ռուսաստան, դեսպա՛ն Թրեյսի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հաստատել է Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։

Այսպիսով, Թրեյսին դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։ Դիվանագետը գիտի ռուսերեն և 2014-ից մինչև 2017 թթ.-ին արդեն զբաղեցրել է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան խորհրդական-պատվիրակի պաշտոնը։ 2019 թ.-ից նա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Սալիվանը սեպտեմբերի 4-ին ավարտել Է իր առաքելությունը և հեռացել Մոսկվայից։ Նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Էր նշանակվել 2019 թ. դեկտեմբերին։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ