Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերը խոստովանել են Սոլեդարի կորուստը. AFP

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի զինված ուժերը խոստովանել են Սոլեդարի կորուստը. AFP

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին խոստովանել է Սոլեդարի կորուստը և քաղաքի անցումը ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից: «Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են այնտեղից (խմբ.՝ Սոլեդարից) և քաղաքի մատույցներով նահանջել նախապես պատրաստված դիրքեր», - մեջբերել է Agence France-Presse գործակալությունը Չերևատիի խոսքը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Սոլեդարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին հաղորդել էր հունվարի 12-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ այս քաղաքի ամբողջական վերահսկողությունը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները Արտյոմովսկում, այնուհետև արգելափակել և օղակի մեջ վերցնել այնտեղ մնացած ստորաբաժանումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում