Միջազգային

Բեռլինի օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները

1 րոպեի ընթերցում

Բեռլինի օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում անձնակազմի գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները: Աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին:

Գործադուլն, ընդհանուր առմամբ, ազդել Է շուրջ 300 չվերթի և մոտավորապես 35 հազար ուղևորի վրա: Գործադուլը կազմակերպվել է Verdi արհմիության անդամների կողմից, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում ամսական 500 եվրոյով։ Առայժմ գործատուներն աշխատակիցներին միայն առաջարկել են միանվագ վճարել 2000 եվրոյի չափ գումար։ Լրատվամիջոցը նշում է, որ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ է, որ գործադուլը հանգեցնում է այսքան մեծ քանակությամբ թռիչքների չեղարկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում