Միջազգային

Հարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Ջեջու կղզու ափերի մոտ խորտակվել է բեռնատար նավ, որի մեջ եղել է անձնակազմի 22 անդամ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Ըստ գործակալության՝ Հոնկոնգում գրանցված Jin Tian նավը, որը փայտ էր տեղափոխում, չորեքշաբթի գիշերը խորտակվել է Ջեջու կղզու Սոգվիփո քաղաքից 148,2 կմ դեպի հարավ-արևելք:

Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ 12 հոգու փրկել են մոտակայքում գտնվող նավերը և այլ փրկարարներ:

Նրանցից 11-ը եղել են անգիտակից վիճակում: Մյուս 10-ի որոնումները շարունակվում են: Նավում գտնվող անձնակազմի 22 անդամներից 14-ը Չինաստանի քաղաքացի է, 8-ը՝ Մյանմարի։ Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը համատեղ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում իր ճապոնացի գործընկերների հետ: Աշխատանքներին ներգրավված են 5 պարեկային նավեր և 4 ինքնաթիռներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում