Օրիոնի աջակցությամբ հայկական ստարտափներում կատարվել է 48 մլն դոլարի ներդրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում 2020-2022 թվականներին ներդրումների ծավալը հասել է 48 մլն դոլարի: Անցած տարվա ներդրումները կազմել են 21 միլիոն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին: Օրիոնի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ ծրագիրն անցել է ավելի քան 104 ստարտափ, որոնք գտնվում են նախնականից մինչև A+ փուլերում:

Մինչև ֆոնդհայթայթումը, ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առևտրային պալատը և Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը:

Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից:

«Ներդրումներ ստացած ստարտափները գործում են ֆինտեխ, անվտանգության, առողջապահության, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման ոլորտներում: Այս տարի հունիսին Նյու Յորքում անցկացվելիք Orion Summit 2023-ը ստարտափների համար յուրահատուկ հնարավորություն է միջազգային փորձ և պոտենցիալ ներդրողների հետ նոր կապեր ձեռք բերելու համար»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում